08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

300կգ ալյուր, 30 կիլո միս, 30 կիլո կարագ՝ նվազագույն աշխատավարձով

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է դիվանագիտական լեզուն, այդ հանգամանքը օգնում է իրեն թացը չորից տարբերելու և ճիշտ սկզբունքով առաջնորդվելու համար.

“Ավելի լավ գաղափարախոսություն, քան սոցիալիստական գաղափարախոսությունն է, ոչ մի տեղ չկա: Գոնե աննշան չափանիշներով ոչ մի ընդիմադիր կուսակցության գաղափարախոսություն չի մոտեննում սոցիալիստականին: Քանի որ այս գաղափարախոսությունը ասում է ՝ ամեն ինչ մարդու համար և ամեն ինչ հանուն մարդու”, -ասաց Ռուբեն Թովմասյանը նշելով, որ Հայաստանում չկա այնպիսի մի քաղաքական գործիչ, որ սկզբունքորեն պաշտպանի մարդկանց շահերը:

Այս առումով նա չի վստահում անգամ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին.”Ես երբեք չեմ սատարի այդ մարդուն, երբեք, պատճառը միայն գաղափարախոսության տարբերությունները չեն, այլ այն որ կոմունիստները քրտինքով ստեղծել են և տվել են իրենց, իրանք էլ քանդել են, ծախել են ու խաղում են դեռ”:

Ռուբեն Թովմասյանի կարծիքով անգամ 37 թվին ավելի լավ է եղել քան հիմա:

Կոմկուսի առաջնորդը պնդում է, որ գյուղերում հանդիպումների ժամանակ մարդիկ իրենից պահանջում են վերադարձնել հին ժամանակները, երբ ամենացածր աշխատավարձը 60 ռուբլի էր.”Որը անում էր 300 կիլո հաց, 30 կիլո միս, 30 կիլո կարագ և այլն և այլն ասում են վերադարձրեք մեզ այդ համակարգը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ