26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով. Սոցապ նախարար

Բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու եւ այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար,  որոշակի ճշգրտված ձեւաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը  կիրականացվի քաղաքացիների բժշկասոցիալական  փորձաքննություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի եւ տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարությունից հայտնում են, որ ներկայացնելով  բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման  ժամանակավոր կարգը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է. «Անցումային փուլում 27 տարածքայիններից կձեւավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների  ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն  պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»:

 Քաղաքացիների հետ շփման համատեքստում, նախարարը  ընդգծել է, որ  աշխատանքը գնահատելիս՝  քաղաքացիների հետ վարվեցողությունը համարվելու է ոչ պակաս կարեւոր գործոն, քան որոշման ճշգրիտ կայացումը: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր քաղաքացիների հետ իրենց շփումներում որեւէ  կերպ թույլ կտան սոցիալական աշխատողին ոչ հարիր վարվեցողություն՝ կկրեն ամենախստագույն պատիժը, որը կարող է սահմանված լինել նման դեպքերի համար»,- շեշտել է Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները  եւ քաղաքացիներին  հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:

«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ  համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը:  Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ  հանդիսանալու է  կոռուպցիոն դրսեւորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարեւորելով, որ հաշմանդամության  սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի  «հաշմանդամություն ունենալն»  ու  «հիվանդ լինելը»:

«Մենք աշխատելու ենք  արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ  աշխատանքին չեն աշխատելու:  Զուգահեռաբար մենք կադրերի բանկ ենք ձեւավորում, կան տրված հանձնարարականներ, ունենք նաեւ պայմանավորվածություններ  Սանկտ Պետերբուրգի համապատասխան ինստիտուտի  հետ,  եւ  համապատասխան մասնագետների միջոցով իրականացվելու են  բժիշկ-փորձագետների շարունակական ուսուցում եւ վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում ոլորտը  համակարգող նախարարի տեղակալին եւ մյուս պատասխանատուներին տրվել  է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ եւ շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների եւ դրանց լուծման արդյունքների մասին:

«Շուրջ 75000 քաղաքացի սպասարկող  բժշկասոցիալական փորձաքննական

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ