08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեդրակյանը 100 հազար դոլլար է ստացել Ռուսաստանից, ո՞վ է Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր.

” Մամուլի և որոշ անձանց կողմից այնպես ներկայացվեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը, զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք  չի տեսել:Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել-մնացել էր Հայրիկյանի մարմնի մեջ, որը վիրահատական ճանապարհով է հեռացվել”:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գտնում է, որ շահարկվել է մի բան, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Նա պահանջում է հարգել քաղաքական գործչի փառավոր անցյալը. ”Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք` նա դասվելու էր մեր զոհված հերթական հերոս -նահատակների շարքին, հյուսվելու էին նրա մասին պատումներ, անվանակոչվելու էին փողոցներ և այլն, բայց երբ Աստծո կամոք հրաշքով փրկվել է, կասկածի տակ են առնվում նրա վրա կրակելու և սպանելու փորձի հանգամանքները”,-նշեց փաստաբանը:

Հայտարարության վերջում այնուամենայնիվ նախագահի նախկին թեկնածուի փաստաբանը որոշեց քրիստոնեական ելևեջներով ավարտել իր կոչը. ”Աստված սեր է, իսկ սերը մեր մեջ պակասել է, փորձենք նայել մեր կողքը միմյանց և փորձենք նաև հավատալ և սիրել”,-հավելեց նա:

Խոսելով դատաքննական գործընթացի մասին` նա փաստեց, որ իրականում վերքը առկա է.”Այն որ վերքը կա և վիրահատել են ,դա արդեն փաստ է, բայց քանի որ դատաբժիշկը եղել է այն ժամանակ, երբ  Հայրիկյանի ձեռքը վիրակապված է եղել, այս դեպքում դատաբժիշկը ոնց կարող էր տեսնել վերքը, հո չէր քանդելու վիրակապը”,-ասաց Լևոն Բաղդասարյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Հայրիկյանը դեմ չի եղել, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, նաև մյուս երկու ամբաստանյալները ալտերնատիվ տարբերակով մինչև դատաքննության ավարտը մնան ազատության մեջ. ”Քանի որ ըստ Հայրիկյանի քանի դեռ մարդու մեղքը ապացուցված չէ, մենք նրան հանցագործ համարելու իրավունք չունենք”:

Պարույր Հայրիկյանի մտերիմ ԱԻՄ-ի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ անցած դեկտեմբերին Ռուսաստանից ՊԱԿ-ի նախկին աշխատակից երկու եղբայրների կողմիցՎարդան Սեդրակյանը ստացել է 100 հազար դոլլար գումար, որի օգտագործման նպատակները դեռևս պարզ չեն, բայց մոտավորապես հասկանալի ուղղվածություն են ունեցել:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ