25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Երկիր “շինելու” փոխարեն, իրար գովելով ման են գալիս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը խոսեց  Հայաստանում ներքաղաքական զարգացումներից: Թովմասյանը երկրի համար ճակատագրական իրողություններից առանձնացրեց արտագաղթը` մատնանշելով, որ դեռևս 1945 թվականին Ստալինը հրահանգեց ներգաղթ կազմակերպել` “պայմաններ էին ստեղծվում վերադարձողների համար”:

Երկրորդ հարցը, որ անհանգհստացնում է կոմկուսի առաջնորդին աղքատությունն է. “Մյուսը գործազրկությունն ու այս պայմաններում ուսանողական վարձերի բարձրացումն է, այս պրոբլեմները պետք է կենտրոնացնել ժողովրդի անվտանգության հարցերի շուրջ”:

Միջազգային անցուդարձից ընկեր Թովմասյանն ասաց, որ Թուրքիան որ միշտ գիլյոտինի նշանակություն է ունեցել իր ժողովրդի համար, այսօր չի կարողանում սանձել գլուխ բարձրացած շարժումը, իսկ սա նշանակում է, որ փոփոխությունները ողջ աշխարհում են :“Հայաստանում իրար գովելով ման են գալիս երկրի հարցերը լուծելու փոխարեն”:

Մի քիչ էլ իրենց մասին. ”Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է հավասարակշիռ կուսակցություն և հետաքրքիրը այն է, որ մենք կարողացանք ճիշտ գնահատական տալ Հայաստանում անցկացված վերջին երեք ընտրությունների, և ասել ենք, որ դրանք արդար ընտրություններ չեն”,-հավելեց կոմկուսի առաջնորդը:

Ռուբեն Թովմասյանը հորդորում է չուրանալ 70 տարի կոմունիստների կառուցածն ու արածը. “Հայաստանում ինչքան եղեռնի հուշահամալիր կա մենք ենք սարքել, հետո էլ ասում են մենք ազգայնական չենք եղել”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ