«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ և իրավաբաններ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորումի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Գորիսի մամուլի ակումբի, հավաքագրում է դիտորդներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն իրականացնելու համար, ինչպես նաև իրավաբաններ՝ նույն ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
Դիմելու համար խնդրում ենք առցանց լրացնել հետևյալ հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել [email protected]էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Վարդինե Գրիգորյան:
Դիտորդական առաքելությունը իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում և համաֆինանսավորվում է Շվեդական միջազգային ազատական կենտրոնի և Զիգրիդ Րոզինգ Թրասթ հիմնադրամի կողմից:
Գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացված դիտորդական առաքելության մասին այստեղ