16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանում եւ Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման եւ ՀՀ հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու հայ ժողովրդի մեծ բարեկամ Լեոնիդ Ռոշալին, ում սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ եւ մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները մեր ժողովուրդը տեսել է դեռեւս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո:

Ընդգծելով, որ բժիշկ Ռոշալն ամբողջ աշխարհում հայտնի է իր մարդասիրական եւ բարեգործական գործունեությամբ՝ հատկապես արտակարգ իրավիճակներում երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության եւ, ընդհանուր առմամբ, մանկաբուժության ոլորտի զարգացման գործում իր հետեւողականությամբ, Սերժ Սարգսյանն անվանի մանկաբույժի այցը կարեւորել է հայ գործընկերների հետ փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Լեոնիդ Ռոշալը նշել է, որ Հայաստանում եղել է 1988-ի երկրաշարժի, այնուհետ 90-ական թթ. պատերազմի տարիներին եւ դրանից հետո ու մինչ այժմ սերտ կապեր է պահպանում Հայաստանի եւ իր հայ գործընկերների հետ, հիացած է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ապրող եւ ստեղծագործող հայ ժողովրդի տոկունությամբ, աշխատասիրությամբ ու մտավոր մեծ ներուժով:

Ընդգծելով, որ Ռուսաստանում եւ Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են, ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահը ՀՀ Նախագահի հետ կիսվել է ոլորտի զարգացման հեռանկարի վերաբերյալ իր մտորումներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ