08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինքը լուսնի՞ վրա է, մոլորակի՞ վրա է. Սաֆարյանը` Սեֆիլյանին /վիդեո/

”Միգուցե կարևոր, բայց դեռևս ոչինչ չասող հանրահավաքներից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ես ընթերցւոմ եմ, կարդում եմ “Սարդարապատի” բոլոր հաղորդագրությունները, կարդացի բավականին ծավալուն ծրագիրը, բայց այդպես էլ չհասկացա` ինչ են ասում”,-Henaran.am-ին ասաց ”Ժառանգության” վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի այն խոսքերին, թե Հայաստանում քաղաքական ուժ չկա, իսկ ապրիլի 9-ի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունից հետո հասարակությունը հիասթափվել է:

”Ժիրայր Սեֆիլյանը քննադատում է բոլոր քաղաքական ուժերին, բայց մոռանում է, որ այն, ինչ ստեղծվել է, նախակուսակցություն է, ոչ թե նախախորհդարան”,-ասաց նա:

Սաֆարյանի խոսքով` սա թիվ մեկ խնդիրն է: Մեկ այլ խնդիր է այն, որ “Նախախորհդարանի” ներկայացուցիչները շարունակ ասում են, որ միայն իրենք են, որ համակարգի ներսում չեն գործում:

”Խոսում են, որ բոլորն, ի տարբերություն իրենց, գործում են համակարգի ներսում, բայց ես չեմ պատկերացնում` իրենք որտեղ են գործում: Ինքը լուսնի՞ վրա է, մոլորակի՞ վրա է… մեղադրում է մյուսներին, որ մենք գործում ենք նույն համակարգի ներսում, բայց ուզում եմ հասկանալ` իրենց տեղը որտեղ է”:

Սաֆարյանը նշեց, որ  գնահատում է ցանկացած պայքար ու այն քննադատելու ցանկություն չունի: Սեֆիլյանի իրենց ուղղված հայտարարությունն էլ ինքնաքննադատություն է ընդունում: ”Ինձ համար խնդիր չէ, որ ասում է` ”Ժառանգություն” դու չկաս, խնդիրն այն է, որ ասում է`  ես էլ չկամ”,-ասաց նա:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ