26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միֆ է, թե օրինական դաշտը վատն է. հայրենադարձ գործարարները փաստում են

Լիբանանից Հայաստան գալու և մշտապես բնակվելու համար Արմինե Փանոսեան-Ղազարեանին միայն ցանկություն էր պետք :

Որոշումը նա կայացրեց 1,5 տարի առաջ ՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջոցով տեղափոխվեց Հայաստան: Այսօր՝ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Արմինեն նշեց, որ արդեն երկու ամիս է՝ նրան է միացել նաև ամուսինը՝ Հայկ Նազարյանը: Ամուսիններով Հայաստանում  հիմնել են «A+ Limbibe Skills » անգլերենի ուսուցման կենտրոնը:

«Մասնակցել եմ հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին, ովքեր օգտակար եղան խորհուրդներով: Արդեն մշտական ենք բնակվում, մասնագիտությամբ իմ աշխատանքն եմ գտել՝ անգլերեն էի դասավանդում։ Բայց իմ հեռանկարն անձնական ուսկենտրոն ունենալն էր, հիմնել եմ և առաջ եմ գնում»,-նշեց Արմինեն :

«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի»՝ Homeland Development Initiative Foundation-ի տնօրեն Շանթ Չակմակը Կանադայից է և Հայաստանում մնալու որոշում կայացրել է, երբ «Դեպի Հայք» ծրագրով ամռանը եկել և կամավոր աշխատել է ՀՀ-ում:

«Ես եկա, ՀՀ փոխադրվելու նպատակ չունեի, երեք ամսով ուղղակի՝ ՀՀ-ին ծանոթանալու: Ութ տարի չէի եկել, ակտիվ անդամ էի հայ գաղութում և Հայաստանի իրականության մասին շատ տարբեր տեղեկություն ունեի, ինչն իրականում այլ էր։ Եկա, ծանոթացա և որոշում կայացրի մնալ: Սեպտեմբերից հիմնական եմ մնում, հիմա աշխատում եմ հատուկ կազմակերպությունում, որ նպատակ ունի կանանց ստեղծած ապրանքը մարքեթինգ ու էքսպորտ անել»,-ասաց նա։

Շանթ Չակմակը ասուլիսին եկել էր մարզում արտադրվող ապրանքներով, որոնք իր ընկերության կողմից արտահանվում են. նրանք Բերդում փափուկ խաղալիք բրենդային արջ են կարում, Գյումրիի կանայք կավի կուժ ու բաժակներ են պատրաստում, սիրիահայերը հայոց այբուբենի տառերն են պատրաստում:
«Հիմա 200 կին ընդգրկված են, որոնք մեզ համար ապրանք են ստեղծում: Մեր հաճախորդները դրսից են հատկապես, վաճառում ենք ՀՀ-ից դուրս՝ աշխարհի չորս կողմը, հատկապես՝ սփյուռքում»,-ասաց նա:

Արտյոմ Թադևոսյանը 20 տարի Մոսկվայում ապրելուց հետո որոշում է կայացրել հայրենիք վերադառնալ և չրագործությամբ է զբաղվում:

«Արտադրում ենք Բամբակաշատ գյուղում, շատ բարձր որակի չիր է, իսկ շուկան Ռուսաստանն է»,-ասաց նա:

Հայրենադարձ բիզնեսմենը նշեց, թե միֆ է, որ օրինական դաշտը վատն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ