26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շրջայց մսի իրացման կետերով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էր հանդիպում Գյումրիի մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցող Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին՝ նշելով, որ դրանց կարգավորումը ոչ միայն օրենսդրության պահանջ է, այլև բխում է հենց իրենց՝ տնտեսավարողների, շահերից: Ծառայությունը կենդանական ծագման մթերքի շուկայում սկսել է լայնամասշտաբ միջոցառումներ, որոնցից անմասն չի կարող մնալ նաև Գյումրին,- ասել է տեսչության պետը:

Նա զգուշացրել է չընդունել և չիրացնել առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված մսեղիքը, ևս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական հիգիենիկ և անվտանգության պահանջները՝ հորդորելով համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ: Բանախոսը վստահեցրել է, որ Ծառայության մասնագետները ոչ միայն այսօր, այլև ցանկացած պահի պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական  խորհրդատվություն և տեղեկատվություն:

ՍԱՊԾ ներկայացուցիչը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում կենդանիների մորթի համար բացառապես սպանդանոցային պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Վերահսկող կառույցից հորդորել են  անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություների ներկայացուցիչներին փորձաքննությունն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության հաստատած կարգի համապատասխան, շեղումների դեպքում անմիջապես տեղեկացնել Ծառայությանը և չփորձաքննել անհայտ ծագման միսն ու մսամթերքը: Քննարկման ընթացքում տնտեսավարողների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո շրջայց է կատարվել քաղաքի մսի իրացման կետերով՝ առկա իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող անձինք պարտավոր են  պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր արտահագուստ: Յուրաքանչյուր աշխատակցի պարբերական բուժզննությունը և համապատասխան սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է,- իրացման կետերի աշխատակիցներին ասել է Անասնաբուժության տեսչության պետը:

Բանախոսը նաև Շիրակի մարզային տարածքային կենտրոնի տեսուչներին է փոխանցել Ծառայության պետ Իշխան Կարապետյանի համապատասխան ցուցումներն ու հանաձնարարականները՝ իրենց ամենօրյա աշխատանքը հետևողականորեն, պատշաճ մակարդակով և որակով իրականացնելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ