Գեներալ Երանոսյանը փակել է Գայի գյուղի ճանապարհը. ահազանգ Henaran.am-ի խմբագրություն
Այսօր առավոտյան Henaran.am-ի խմբագրություն զանգահարած գյուղացին տեղեկացրեց այն մասին, որ Արմավիրի մարզի Գայի (Խաթունարխ) գյուղի ճանապարհը արդեն մի քանի օր փակ է ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լյովա` Լևոն Երանոսյանին հրահանգով: Ահազանգողը չցանակացավ ներկայանալ. ”Ուզում եք բռնեն տանեն, ընտանիք երեխա եմ պահում”:
Անանուն աղբյուրը պարզաբանեց ճանապարհների փակման նպատակը.”Գյուղացիները չեն կարողանում իրենց ծիրանը բերեն քաղաք՝ վաճառեն, վերավաճառողներին էլ չեն թողնում գյուղ մտնել, շվարել են խեղճ գյուղացիները”,-հավելեց մեր զորւցակիցը` նշելով, որ գեներալ Լյովա Երանոսյանը դա արել է իր բազմահեկտար տարածքների բերքը վաճառելու նպատակով:
Տեղեկության ճշմարտացիությունը պարզելու համար Henaran.am-ը հեռախոսազրույց ունեցավ Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի հետ, ով ասաց, որ ճանապարհներին բազմաթիվ ոստիկանների ներկայությունը համապատասխանում է իրականությանը, բայց թե դա ինչու և ում հրամանով է արվում, ինքը չի կարող ասել.”Դալալներին գյուղ չեն թողնում, հիմնականը էտա”,-եզրափակեց գյուղապետը: