Շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի. փոխքաղաքապետը մանրամասնել է
«2017 թվականին Երեւանում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Փոխքաղաքապետի փոխանցմամբ ՝ սոցիալական ոլորտում նպաստների ծավալը կկազմի 5,3 մլրդ դրամ, մոտ 70 մլրդ դրամ կկազմեն մայրաքաղաքի շրջանների բյուջեների ծախսերը՝ ուղղված սոցիալական ապահովության ծրագրերին: Իսկ կոմունալ ոլորտին, ըստ փոխքաղաքապետի, կհատկացվի մոտ 1,7 մլրդ դրամ: