07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջիկայում վարչապետի փոփոխություն չի լինի

՛՛Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեն դիտարկվում, առավել ևս ամռան ամիսներին քաղաքական պրոցեսները կարծես թե ավելի ոչ ընդգծված են լինում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ վարչապետի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալը բավական լուրջ էր թեկուզ ժամանակավորապես լիազորությունները վայր դնելու առումով, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց.

՛՛Նորանկախ Հայաստանի առաջին օրվանից ցանկացած վարչապետի դեպքում շարունակ հնչում է պաշտոնանկություն, ապա հանգստանում են, կրկին լռում այդ լուրերը, դա հայկական սցենար է դարձել: Չեմ կարծում, որ առաջիկայում վարչապետի փոփոխություն կլինի՛՛:

Հարցին, թե վարչապետի ու կառավարության գործունեությունից գոհ են` այդ պատճառո՞վ փոփոխություն չի լինի, թե՞ ՀՀԿ-ն անհրաժեշտ կադրեր չունի, Սահակյանը պատասխանեց.

՛՛ ՛՛Հանրապետականի” կադրային բանկը շատ առատ է, եթե փոփոխություններ են լինում, պիտի ընդգծված ձախողումներ կամ վիճակ արձանագրվի, որ փոփոխությունների առիթ լինի: Այնպես չի, որ մարդն աշխատում է, և ասում ենք՝ եկեք հանենք, նոր մարդ դնենք: Եթե գոհ չլինեինք, մենք ենք որոշել` կառավարությունում ով պիտի աշխատի՛՛:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն, անդրադառնալով ՎՊ-ի հաշվետվությանը, հավելեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները բավականին “լուրջ իրողություն” են և լուրջ հետևանքներ կունենան. ՛՛Այս դեպքերում սպասում ենք, որ պիտի սպանեն, գործից հանեն, գլխատեն մարդկանց, բայց սրանք ավելի ածանցյալ են նրան, որ հնարավոինս դաշտ ստեղծենք, որ նման երևույթներ չլինեն: Մենք և կառավարությունը հետամուտ ենք լինելու, որ դրանք իսկապաես իրավական դաշտի առարկա դառնան՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ