Դատախազը վերացրել է «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին ՔԿ որոշումը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ:
2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Քրեական գոծով նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությանը:
Ավելի վաղ ՀՀ գխավոր դատախազությունից հայտնել էին, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար: