22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրոպական երկրներում ինքնասպանությունները ԶԼՄ-ներով չեն լուսաբանվում

Եվրոպական շատ երկրներում, այդ թվում Գերմանիայում լրատվամիջոցներով գրեթե չեն լուսաբանվում ինքնասպանության դեպքերը: Դրանք համարվում են մարդու մասնավոր եւ անձնական կյանքի խնդիր:

Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած “Լրագրողական էթիկան եւ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը օնլայն մեդիաներում” սեմինար-քննարկմանն ասաց Գերմանիայի մամուլի խորհրդի անդամ Մանֆրեդ Պրոտցը:

“Եթե հայտնի անձ է, ասենք վարչապետը: Ենթադրենք աշխատանքի չի եկել եւ ինքնասպանություն է գործել, ապա տրվում է տեղեկատվությունը, փաստը՝ առանց մեկնաբանությունների”,-ասաց փորձագետը: Պրոտցի խոսքով, գուցե փոքր համայնքներում գործող տեղական լրատվամիջոցների համար դա կարեւոր է: “Ասենք շտապ օգոնւթյուն է գալիս, մարդիկ են հավաքվում, բայց էլի փաստը պետք է արձանգրել եւ  ինքնասպանության պատճառների, կատարման մեթոդների մասին չպետք է նշել”,-ասաց փորձագետը:

Բոսնիա-Հերցեգովինայում նույնպես ինքնասպանությունը մասնավոր կյանքի գաղտնիք է համարվում: Տեղի մամուլի խորհրդի փորձագետ Իզաբելա Կուրկովսկին ասաց, որ եթե որեւէ լրատվամիջոց խախտում է կարգը, ապա խորհուրդը հիշեցնում է այդ մասին կոշտ հրապարակումներով եւ զգուշացումներով: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ