«ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրենը իրեն ցած է նետել 12-րդ հարկից
Երևանում քաղաքացին իրեն ցած է նետել 12-րդ հարկից:
«Մեկնած խումբը պարզել է, որ 0:40-ին ինքնասպանություն է գործել 34-ամյա Դ.Մ.-ն՝ Երևանի Ազատության պողոտայի 11/1 շենք 12-րդ հարկի պատուհաններից մեկից»:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից, ինքնասպանություն գործած տղամարդը Տավուշի մարզի բանկիչ 34-ամյա Դավիթ Մելքումյանն է: Նա աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա եւ սպասում էին երրորդ երեխային: