25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հրազդանի կիրճից մեկնարկեց “Ավելի մաքուր Երևան”-ը

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը իրականացնում է “Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնությունը, որի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

“Ավելի մաքուր Երեւան” նախաձեռնության առաջին մաքրման աշխատանքներն իրականացվել են Հրազդանի կիրճում՝ կիրճի ողջ երկայնքով։ Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր մեքենասարքավորում՝ աղբատար ու ջրցան։ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների կոմունալ եւ կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին աջակցել են նաեւ  ավելի քան 400 կամավորներ՝ բուհերի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ։

Երեւանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ այս կերպ հնարավոր կլինի մաքրել Երեւանի ամենամարդաշատ կանաչ տարածքները, հատկապես այն, որոնք բնակիչները վերածել են հանգստի վայրերի, որտեղ այդ պատճառով աղբի մեծ քանակություն է  կուտակվում։

“Ավելի մաքուր Երեւան”-ը ծրագիր է, որի միջոցով, նաեւ կամավորների ներգրավմամբ, մաքրման աշխատանքներ են իրականցվելու Երեւանի հանրային օգտագործման կանաչ զանգվածներում։ “Ավելի մաքուր Երեւան” ծրագիրի հաջորդ  հավաքը հունիսի 29–ին է`” Հաղթանակ” զբոսայգում։

 Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ