17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

Հարգելի վարորդներ, վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ բոլոր վարորդներն են կարողանում պատշաճ երթևեկություն կազմակերպել հանրապետությունում եղանակային կտրուկ փոփոխության պայմաններում, իսկ որոշ տրանսպորտային միջոցների վրա էլ առկա են լուսային համակարգի անսարքություններ։ 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է՝ անբարենպաստ, մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել հետևելով Ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել եզրաչափային լույսերը, ինչպես նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները միացված վիճակում:
Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ