15 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Հայոց հարցը” պիտի լինի “փրայմ թայմին”.բաց նամակ

Մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են հղել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին: Նրանք “Հայոց հարց” հաղորդաշարը ցուցադրվի “փրայմ թայմ” ժամերին:

“Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆեյսբուքյան “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ “Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին /Հայոց Հարց հաղորդաշար/” անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի “Հայոց հարց” հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի “փրայմ թայմ” ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարեւորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ:

Հուսով ենք այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից եւ հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի”,-գրված է բաց նամակում:

Նամակը զետեղված է “Ֆեյսբուք”-ում եւ արդեն 1100 մարդ ստորագրել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ