25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

էդ դժբախտ ողորմելին ո՞վ է. Հայրիկյանը` “Ստոպիկին”

“Վերջերս քիչ եմ լինում FB-ում ու չգիտեմ, թէ ինչու եք “Ժառանգութեան” ՍՍ-ի վրա բարկացած ”օրհնում” նրան ու մանաւանդ նրան աշխարհ բերածներին։ Իմ մասին վա՞տ է խօսել։ Է, էդ դժբախտ ողորմելին ո՞վ է, որ բանի տեղ եք դնում նրա ասածները։

Առողջ մարդը, երբ սխալ է թոյլ տալիս, յետոյ մտածում է այն ուղղելու մասին։ Եթէ անձի հանդէպ է, ապա ներողութիւն է խնդրում այդ անձից։ Ստոպիկը դրանցից չի։ Բոլոր հայերը դրան ամոթանք են տալիս մատաղի արարողութեան մասին թոյնով խօսելու համար, ինքը նոր գեադաոթիւններ է անում։

Գոնէ իր առաջնորդից (Փութինին նկատի չունեմ, այլ նրան ապաւինողին) ներողութիւն ասել սովորեր։ Սրանից ի՞նչ սպասել։ Երբ շանը շան տեղ չես դնում, ամենաարդիւնաւէտն է։ Նա իր ժառանգներից է թ ո ւ ք ու մուրն ստանալու։ Խնայեք նաեւ այդ․․․իրենով իր թույնը կզբաղուի։ Մեզ համար կարեւորն այն է, որ մարդիկ սկսում են ճանաչել ինքնաբացայատուողներին․․․

Լաւ եղեք”,-գրել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք, երեկ Ստյոպա Սաֆարյանը ասուլիսում  մասնավորապես ասել էր .“Ես ցավ պիտի արտահայտեմ, որ քաղաքական գործչին, ում 15-16 տարեկան ժամանակ այլ աչքերով էի նայում, հիմա այլ աչքերով եմ նայում: Նա տակտ չունի բառեր ընտրելու, արտահայտչամիջոցներին դիմելու առումով”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ