07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա երկիր է, թե ախպոր դուքյան

Բիոզուգարաններին չարկչրկված թեմային անդրադառնալը զուգակցվում է մեր մշակութային արժեքների պահպանության հետ:

Այդ թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Կարինե Դանիելյանը բիոզուգարանների երևույթը դրական գնահատեց աշխարհի մաշտաբով:Սակայն նա նշեց, որ դրանք  հիմնականում օգտագործվում են  քաղաքից դուրս: Կարինե Դանիելյանի դիտարկմամբ որքան էլ հարկավոր և հիգենիկ լինեն այդ զուգարանները, մեր երկիրը այն վիճակում չի գտնվում որ այդքան գումար ծախսի դրանց վրա. “Քաղաքից դուրս ես գալիս ու տեսնում ես աղբակույտեր, հին ջարդված մեքենաներ, ով է պատասխանատու այս վիճակի համար՝հուշարձանները մաքրելու փոխարեն դրանց կողքին ռեստորաններ ենք շարում”:

Լևոն Իգիթյանը բոլոր երևույթները դիտարկեց ճարտարապետական տեսանկյունից, որը վրրդովեցրեց մյուս երկու բանախոսներին:

Արմեն Պողոսյանը նշեց, որ այսօր չենք հավաքվել ճարտարապետության մասին խոսելու համար, նա նշեց, որ հավաքվում ենք մի թեմայի շուրջ խոսելու համար և ըստ էության խոսելու փոխարեն խոսում ենք բոլորովին այլ բանի մասին.”Սա երկիր է , թե ախպոր դուքյան”,-ասաց նա:

Խոսելով տուրիզմի զարգացման հեռանկարների մասին և այն կապելով Հյուսիսային պողոտայի հետ Լևոն Իգիթյանը նշեց. “Բազմաթիվ տուրիստներ և ճարտարապետներ հիացմունք են հայտնում հյուսիսային պողոտայի մասով, առանձին երկրներ կան, օրինակ սկանդինավյան երկրներում անգամ երկրի պրեզիդենտը չի կարողանում միջամտել նախագծային աշխատանքներին:Մեր երկրում բոլորը կարծիք են հայտնում ու խառնվում”:

Այդ առթիվ Կարինե Դանիելյանը հիշեց իրեն հյուր եկած գիտակ արտասահմանցու  խոսքը. “Դուք փոքրիկ Փարիզ ունեիք, ինչու եք Նյու Յորք սարքում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ