02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռոնալդուն կրկնել է Սանչեսի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  Իսպանիայի առաջնության 18-րդ  մրցափուլում  գրավել է  «Սեւիլիայի» դարպասը: Ստացվում է՝ նա  11 մետրանոցից 56-րդ գոլն է խփել Պրիմերայում:

Այդ ցուցանիշով Պորտուգալիայի հավաքականի ավագը կրկնել է «Ռեալի» լեգենդար հարձակվող Հուգո Սանչեսի ռեկորդը:

Հիշեցնենքք՝ Սեւիլիայում կայացած խաղում Ռոնալդուն հաշիվը բացել էր 67-րդ րոպեին, սակայն վերջնամասում դաշտի տերերը խփել էին 2 գոլ եւ տարել կամային հաղթանակ: «Ռեալը» չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ակումբների շրջանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ