16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայ պատանի շախմատիստները մեկնում են միջազգային մրցաշարի

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ «Նարվա» շախմատի դպրոցը հրավեր է ստացել մասնակցելու ս/թ հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին:

Մասնակցության համար Բելառուսի Հանրապետություն կմեկնեն մեր դպրոցի շախմատիստներ 10-ամյա Գրիգոր Օսիպյանը, ով 2016թ.-ին Մոսկվայում կայացած «Չեսս Սթար» միջազգային մրցաշարի մինչև 18 տարեկան պատանիների հաղթողն է, և 11-ամյա Խաչիկ Գևոնյանը՝ դպրոցի հիմնադիր-տնօրեն Նարեկ Վարազդատյանի գլխավորությամբ:

Մրցաշարի ընթացքում կկայանան պատանեկան, արագ շախմատի, կայծակնային շախմատի առաջնություններ, որոնց կմասնակցեն երեխաները, ինչպես նաև թիմային առաջնություն, որին մեր դպրոցի պատվիրակությունը կմասնակցի «Նարվա-Արմենիա» անվանումը կրող թիմով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ