07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետի հյուրը Գլենդելի քաղաքապետն էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը.

“Վստահ եմ, Երեւանը եւ Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Գլենդելի եւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ փոխըմբռնման հուշագրի առկայությունն ու Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Գլենդելի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. “Ինձ համար շատ հաճելի է գտնվել Երեւանում, եւ ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում”,- նշել է Զարեհ Սինանյանը եւ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Գլենդելում՝ երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ