01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդեմ Սամվել Ալեքսանյանի.Առավոտ

«Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում եւս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին:

«Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար, կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը եւ ռիսկային է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ