01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թեժ մրցակցություն է սպասվում.Փաստ

«ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձեւավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ:

Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:

 «Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը վերջին փոփոխություններն է անում: Շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրվողներին, ապա այս առումով հարցն ավելի հեշտ է: Յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ–ն միջինը 12–13 թեկնածու առաջադրելու հնարավորություն ունի՝ դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ