07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարվա լավագույն բժիշկ եւ բուժհիմնարկ

Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ ամենամյա “Հուսո Աստղ” մրցանակաբաշխությունը` բժշկի օրվա առթիվ, Henaran.am տեղեկացնում է “Ավանտա” բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը:

Միջոցառումը կազմակերպված էր “Համազգային Վստահություն” խորհրդի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լավագույնը ճանաչված բորոր բժիշկներին և բուժ հիմնարկներին, որն ուղեկցվեց շքեղ համերգային շոու-ծրագրով, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ` Ռուբեն Մաթևոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլոք: Արդեն իսկ հայտնի են տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ մրցանակաբաշխության արդյունքները:

Մրցանակաբաշխության շրջանակներում  “Ավանտա” ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների  տարվա լավագույն բժշկական կենտրոն» անվանակարգում “Հուսո աստղ” մրցանակին  արժանացավ “Ավանտա” ժամանակակից  ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը:

Իսկ “Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն «բժիշկ-իմպլանտոլոգ»  անվանակարգում “Հուսո աստղ” մրցանակին արժանացավ “Ավանտա” բժշկական կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն, բ.գ.թ, դոցենտ, Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցիացիայի հիմնադիր նախագահ` Կարեն Գրիգորյանը: Ինչպես նշեցին կազմակերպիչները , բազմակողմանի ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում, որոնք անցկացվել էին տարբեր բնագավառներում “Ավանտա” Բժկական Կենտրոնը ճանաչվել է լավագույնը:

“Հուսո աստղ” հատուկ մրցանակի արժանացավ նաև “Ավանտա” բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը` ճանաչվելով “Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ