13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարգեւում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաեւ կյանք. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա առիթով :

“Սիրելի բուժաշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք՝ պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով, ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգեւում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ նաեւ կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ, անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար: 

Քաղաքային իշխանությունն, իր հերթին, անում է հնարավորը՝ առողջապահության ոլորտի, բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս տարի առաջին անգամ Երեւան քաղաքի բյուջեով շոշափելի գումարներ տրամադրվեցին բժշկական նոր սարքավորումների ձեռքբերման ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերազինման նպատակով:

Տարեցտարի արդիականացող մեր բուժհաստատությունները, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված փորձի փոխանակման տարբեր, այդ թվում նաեւ միջազգային ծրագրերը, ավելի ու ավելի են բարձրացնում ձեր մասնագիտական հմտություններն ու, դրանով իսկ, մեր բնակչությանը մատուցվող բուժծառայությունների որակը:

Հետզհետե ավելի շատ բուժհաստատություններ են ընդգրկվում քաղաքապետարանի կողմից իրականացվող նորոգման ու հիմնանորոգման  ծրագրերում: Ու վստահեցնում եմ, որ առողջապահության ոլորտն այսուհետ նույնպես լինելու է Երեւանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա  կապակցությամբ, քաջառողջություն, բարեկեցություն  ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին”,-ասված է ուղերձում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ