07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջուսը, Էրիկը, Գլումովը … /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպված “Նվիրիր արյունդ” նախաձեռնության շրջանակներում զրուցեց Henaran.am-ի հետ:

Արյունաբանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդներն են նախաձեռնել այսօրվա ակցիան.

“Այսօր շատ հանրաճանաչ մարդիկ են մասնակցում նախաձեռնությանը և նրանց միջոցով ավելի շատ մարդիկ են տեղեկանում խնդրին, այսօր մեր աշխատակիցները նրանց անդամագրում են  և լիարժեք առողջական զննման ենթարկվելուց հետո նրանք կնվիրաբերեն իրենց արյունը”:

Սմբատ Դաղբաշյանին հատկապես ոգևորել է այն հանգամանքը, որ հայ աստղերը պատրաստակամ կնվիրեն իրենց արյունը արյան բանկին:

Արյուն կհանձնեն Ջուսը, Էրիկ Կարապետյանը, Հասմիկ Կարապետյանը, Եգոր Գլումովը և էլի շատերը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ