07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խիստ մարդկային շարժում Հյուսիսային պողոտայում /վիդեո/

Այս պահին Հյուսիսային պողոտայում “ Նվիրիր արյունդ” նախաձեռնության ակցիան է տեղի ունենում: Ժամը 16:30-ից հայկական էստրադայի շուրջ 25 աստղեր բարեգործական ակցիայի շրջանակներում փորձում են մարդկանց ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա:

Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնող՝ Th laboraty  ընկերության հիմնադիր DJ Vakcinan կամ Արուսիկ Մկրտչյանը   նշեց, որ իր համար շատ կարևոր է այս նախաձեռնությունը:

“Մոտ 10 տարի առաջ իմ մայրիկին պետք եղավ արյուն , իսկ նրա արյունը շատ հազվագյուտ էր և մենք շատ դժվարությամբ ճարեցինք: Նրա վիճակը շատ վատ էր:  Պատճառը այնուամենայնիվ, որ ես միացել եմ այս շարժմանը միայն դա չէ, սա շատ մարդկային շարժում է”:

Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ արդեն 2 տարի է ինքը պարբերաբար արյուն է նվիրում և շփվում արյան կարիք ունեցող հիվանդների հետ:

Մանրամասները՝ Henaran.am –ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ