26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես են փոխհատուցել Սուրիկ Խաչատրյանին. ՀԺ

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:

Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը հենց Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից եւ սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն: Բացի այդ, կառավարությունը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ:

Թե ինչու է Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրենի պաշտոնում նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբայրը, մնում է կռահել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ