Աշոտ Պապայանի հայտարարությունը
Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի հայտարարությունը:
”Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն:
Աշոտ Պապայան”:
Հիշեցնենք, ըստ ոստիկանության` “Ilur.am” կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին եւ պատճառել վնասվածք: