ՄԻՊ-ը ` պեդոֆիլիայի եւ միասեռական ընտանիքների օրինականացման համա՞ր
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ “Խտրականության դեմ” օրենքի նախագիծ է մշակվել: “Բարեփոխում” ՀԿ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների եւ գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով օրինագծին, նշեց, որ այն պարունակում է վտանգներ միասեռականության, պեդոֆիլիայի եւ միասեռական ընտանիքների օրինականացման առումով:
“Վերջին տարիներին Հայաստանը մի քանի օրենքներ է ընդունել, որոնք ոչ բացահայտ, սակայն քայլ առ քայլ բերում են այդ ամենի “ներմուծմանը” երկիր: Այդ օրենքում անհեթեթ ձեւակերպումներ կան, սակայն մեր խնդիրը ոչ թե խտրականությունն է, այլ անարդարությունը: Այս օրենքը ոչ իմ հիմանվորում չունի, այն ընդունելի է եւ անհեթեթ”,-ասաց տիկին Հակոբյանը:
Մանրամասնելով իր խոսքերը` Կարինե Հակոբյանը նշեց, որ օրենքի համաձայն խտրականությունն արգելվում է ըստ աշխարհայացքի.”Այս դեպքում հարց է առաջանում`եթե մեկն ունի ֆաշիստական մոտեցում, դա արգելվում է, թե ոչ: Կա կետ քաղաքական եւ այլ հայացքներից խտրականության արգելում: Այս դեպքում եթե մեկն ընդունում է պեդոֆիլիան, դա մեզ մոտ ընդունելի է, թե ոչ, կամ ցեղասապանություն է մերժվում. դա կարելի է, թե ոչ”:
Տիկին Հակոբյանի գնահատմամբ այդ նախագիծը ամենաթողության օրինագիծ է, եւ հաջորդ քայլը լինելու է մանկապղծության սերմանումը եւ համասեռամոլ ընտանիքների օրինականացումը: