07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Անունը կանանց եք դրել, որ համաձայնե՞նք՛՛

Այսօր Ազգային ժողովում վերսկսվեց արտահերթ նիստը: Քննարկվում է ՛՛Ասիական բանկի 2013 թ-ի հունվարի 25-ին ստորագրված ՛՛ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ՛՛Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)՛՛ վարկային համաձայնագիրը: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այս մասին հարց ուղղեց հիմնական զեկուցողին՝ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանին: 

՛՛Անունը կանանց եք դրել, քանի որ վստահ էիք, որ չենք համաձայնելու: Որ անունը չդնեիք կանանց ՓՄՁ աջակցության վարկ, չէ՞ինք հաստատելու՛՛,-պարգամավորը հետաքրքրվեց, թե ինչպիսի մեխանիզմներ են այս անգամ կիրառվելու, որ այս վարկավորումը չունենա նախորդի ճակատագիրը: 

՛՛Նախորդ անգամ լսում էինք, որ 17-ից 8-ը թռել են , կամ 170-ից այսքանը… ի՞նչ է արվում, որ նախորդի նման չլինի անարդյունավետ։ Քանի անգամ եմ ասել, տրամադրեք այդ ցանկը, որ հասկանանք, թե ինչ օգուտ է տվել մեզ այդ վարկը: Օրինակ՝ Արագածոտնի մարզում չեմ նկատել որևէ դրական արդյունք, ես չգիտեմ՝ ում եք տալիս, մի օր ներկայացրեք ցանկը տեսնենք։

Փոխնախարարը նշեց, որ կանանց վարկերը չեն ուղղվելու միայն կին ձեռներեցներին: ՛՛Խոշոր առումով տարանջատում չկա։ Կանանց ձևակերպման առումով կարելի է ասել, որ ամբողջությամբ գնալու է ՓՄՁ-ին, պարզապես կանանց նույնպես ներգրավելու ենք՛՛։

Ինչ վերաբերում է ցանկերի ներկայացմանը, ապա ՛՛Եթե ձեզ ցանկեր են պետք, թե ում են տրամադրված, ես ինչքան գիտեմ դա բանկային գաղտնիք է, եթե գաղտնիք չի, կտրամադրեն՛՛,-ասաց փոխնախարարը: ՛՛Բոլորիս էլ հայտնի է, որ ռիսկայնությունն ավելի է շեշտադրվում, և հասկանում ենք, որ այո, ռիսկային են եղել, բայց չենք մոռանում, որ դրանք գրավով են պահված եղել, և բյուջեին վնաս չեն կարող տալ՛՛,-շեշտեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ