07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը հեռու է ավտորիտարիզմից. Շարմազանով

Հայաստանի քաղաքական իշխանությունը հեռու է ավտորիտարիզմից եւ տոտալիտարիզմից, եւ հանրապետության ղեկավարությունն աստիճանաբար երկիրը տանում է ժողորդավարության ուղիով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը կրում է կիսաավտորիտար բնույթ:

“Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի իր տեսակետն արտահայտել այս կամ այն երկրի քաղաքական գործընթացների վերաբերյալ, բայց մենք էլ իրավունք ունենք հնչեցնել մեր տեսակետն այն մասին, որ հանրապետությունում համալիր ժովովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով անում ենք ամեն ինչ:

Հաջողությունների են հասնում այն երկրները, որոնք աստիճանաբար, քայլ առ քայլ, ընթանում են զարգացման ժողովրդավարական ուղիով”,-հավաստել է Շարմազանովը, միաժամանակ խոստանալով, որ Հայաստանի իշխանությունները կարող են ընդունել միջազգային կազմակերպությունների կառուցողական նկատողությունները:

Միեւնույն ժամանակ, փոխխոսնակը հիշեցրել է, որ Freedom House-ի զեկույցում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ կան նաեւ դրական արձագանքներ, մասնավորապես, հանրապետությունում խոսքի ազատությունների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ