Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել. վարչապետը 3 քաղաքական հայտարարություն արեց
Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը ցանկանում է երեք քաղաքական հայտարարություն անել:
՛՛Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ այն չարաշահումները, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, դրանց վերաբերյալ գործերն անհապաղ ներկայացվեն դատախազություն և իրավապահ մարմինները տան պատասխաննր,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: –Ես կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեն երբևէ մսխած պաշտոնայները պետք է կրեն խիստ պատիժ՛՛:
Երկրորդ հայտարարությունն արդեն վերաբերում էր հենց ՎՊ-ին:
՛՛ՎՊ-ը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օերնսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունն Ազգային ժողովում՛՛,-նկատեց Տիգրան Սարգսյանը, և միաժամանակ նշեց, որ ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Նա միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ պիտի անի, իսկ քաղաքական գնահատական տալը ԱԺ-ի ու գործադիր մարմնի գործառույթներն են:
Վարչապետը հիշեցրեց, որ իրենք կառավարության նիստի ժամանակ լսել են նախարարների գնահատականները ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ, շնորհակալություն են հայտնել ՎՊ-ին, ՛՛բայց այն, ինչ որ տեղի ուենցավ ԱԺ-ում ոչ մի կապ չունեին այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում:
Այն հայտարարությունը, որ պետական բյուջեի յոթանասուն տոկոսը խիստ ռիսկային է, կոռումպացված է, դա վերաբերում է բոլորիդ՝ այս դահլիճում նստած՛՛: Վարչապետը նշեց, որ այդ յոթանասուն տոկոսը յոթ հարյուր միլիարդ դրամ է կազմում, և այդ կոռոպմացված լինելը յուրաքանչյուր ոլորտին է վերաբերում: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ դա չի կարող համապատասխանել իրականությանը:
Երրորդ հայտարարությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն տվեց նախարարներին.
՛՛Ես հանձնարարում եմ ձեզ բոլորիդ ու պահանջում, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասցեին, անպատասխան չմնա: Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր ու ուղարկել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են ու դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՎՊ նախագահը ԱԺ-ին ներկայացրեց հաշատվությունը, որտեղ ՛՛թալանչիության՛՛ մասին էր խոսվում, ինչն արժանացավ ԱԺ նախագահի քննադատությանը՝ պահանջելով վարչապետից ուշադրություն դարձնել այս հաշվետվությանը: