«Կարծում եմ՝ դեռ «չեմ սկսել» գրել»
Նրա ստեղծագործություններից որոշներն արդեն տպագրվել են գրական հանդեսներում, ավելին, Արփինեն արդեն հասցրել է մրցանակներ ստանալ։Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Արփինեի հետ՝ փորձելով բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդ արձակագիրը։
-Կա՞ ինչ-որ ստեղծագործություն կամ գիրք, որը Ձեզ համար «ամենից ամենա»-ն է։
-Եթե սիրելի հեղինակների պարագայում միշտ նշում եմ, որ շատ են ու որոշներին թվարկում եմ, ապա այս հարցի (բնականաբար, սիրելի ստեղծագործությունները եւս շատ են) դեպքում միշտ մտքիս առաջինը գալիս է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը։ Ավելին, այս գիրքը միշտ իմ մահճակալի կողքին է դրված։ Հաճախ եմ վերընթերցում այն ու ամեն անգամ մի ինչ-որ նոր բան եմ գտնում։
-Ի՞նչ մրցանակների եք արժանացել գրական ասպարեզում։
-Առաջին գրական մրցանակը ստացել եմ «Գրքամոլ» ակումբի կազմակերպած ամանորյա գրական մրցույթի ժամանակ, որտեղ ճանաչվեցի հաղթող։ Իսկ, այսպես ասած, ավելի լուրջ գրական մրցանակի, որտեղ պատմվածքով էի ներկայացել, «ՍՄԻԼ» հիմնադրամի կողմից կազմակերպած՝ «Քսան տարի անց» խորագրով մրցույթն էր, որտեղ ճանաչվեցի հաղթող։
-Մուսա ունե՞ք։ Ի՞նչ եք կարծում, գրելու համարուսայի ներկայությունը պարդադի՞ր է։
-Մուսա ասվածը մեկ-մեկ, իրոք, պետք է գալիս։ Եղել է դեպք, երբ ինչ-որ գրական մրցույթի չեմ մասնակցել այն պատճառով, որ, այսպես ասած, մուսաս չի եկել։ Իսկ մրցույթները երիտասարդ ու նոր-նոր քայլերն անող ստեղծագործողի համար, ինչպիսին ես եմ, առաջին հերթին կարեւոր են աճելու համար։
-Թալիսման ունե՞ք։
-Ո՛չ, ես նման բաների չեմ հավատում։
-Ո՞վ է քո հերոսը կյանքում։
-Իմ ավանդական հարցն ուղղեմ Ձեզ․ եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք, Արփինե՛։
-Երբ կարդում էի «Բարի Ձմեռ պապ» կայքում տեղադրված երեխաների նամակները (Մարտակերտ քաղաքի ու հարակից գյուղերի),նրանց մեծ մասը նկարագրելով, թե ինչ սարսափելի պահեր են ապրել, երբ լսել են կրակոցների ու պայթունների ձայները, գրել էին, որ իրենց ոչինչ պետք չի Ձմեռ պապից, միայն թե խաղաղություն լինի։ Ու եթե Ձեր ասածի նման, կախարդական փայտիկ ունենայի, այնպես կանեի, որ աշխարհում խաղաղություն տիրեր, եւ ոչ մի մանուկ նման սարսափների միջով չանցներ։
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը։