26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռիչարդը սպանում է երեխաներին, բռնաբարում՝ եղբոր կնոջը` արգելենք /վիդեո/

Հայաստանը սկսել է չզիջել ամենաշատ սերիալներ արտադրող լատինաամերիկյան երկրներին: Հայ բեմարվեստի կարկառուն ներկայացուցիչներն էլ կերպարներ են կերտում սերիալներում: ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևին բազմաթիվ հեռուստադիտողներ սկսեցին ճանաչել հենց սերիալներից: Դու՞ր են գալիս անձամբ դերասանին հայկական սերիալները և ի՞նչ փոփոխություններ կցանկանար տեսնել սերիալային արվեստում Խոսրոևը:

Henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Խոսրոևը մի շարք առաջարկներ և դիտարկումներ արեց: 

”Ես չեմ կարծում, որ կրիմինալ սերիալները կարող են պատճառ դառնալ վատ ազդեցության: Այ հենց հիմա մենք Սունդուկյանում աշխատում ենք “Ռիչարդ երրորդ”-ի վրա: Եթե այս չափանիշներով մոտենանք, անկախ նրանից, որ Շեքսպիրին չի կարելի դնել մեր այսօրվա սցենարիստների կողքին, բայց գաղափարապես ի՞նչ` արգելե՞նք  “Ռիչարդ երրորդը”, որը ամեն օր հազար հոգի նայելու են և ասեն.

” Չէ այնպիսի դաժանություններ կան, այնպիսի ողբերգություններ կան, Ռիչարդը սպանում է երեխաներին , բռնաբարում է եղբոր կնոջը”: Չի կարելի գրականությանը էդպես մոտենալ”,-հավելեց Ռազմիկ Խոսրոևը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ