22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը կրկին կիսաավտորիտար երկրների շարքում է` ըստ “Freedom House”-ի

“Freedom house” իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Եվրասիայի հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության մակարդակի վարկանշային աղյուսակ, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը:

Հայաստանը` 5.36 կետով, Ղրղըզստանի հետ համատեղ, “կիսաավտորիտար ռեժիմով” երկրների շարքում է դասվել: Ադրբեջանը` Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին, “հաստատուն ավտորիտար” ռեժիմով երկրների շարքում է: Վրաստանը եւ Ուկրաինան ներառվել են “անցումային կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ” դասակարգում: 

Ամենից շատ զարգացում են ապրել Մերձբալթյան երկրները` Լիտվան, Լատվիան, էստոնիան: Այս երկրներում ռեժիմը նկարագրված է որպես “հաստատուն ժողովրդավարություն”: 

Աղյուսակը վերաբերում է 2012-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին: Ժողովրդավարության մակարդակը որոշվում է ընտրական գործընթացներով, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների անկախության, տեղական եւ պետական ինքնակառավարման մարմինների, դատական համակարգի անկախության եւ կոռուպցիայի մակարդակով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ