21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպեց Արթուր Բաղդասարյանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի “Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան” արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը եւ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ստարչենկովը:

Արթուր Բաղդասարյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության տարեկան պլանին:

Պատվիրակության անդամները նաեւ հանդիպումներ են ունեցել ՀՀ ուժային կառույցների համապատասխան ներկայացուցիչների հետ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

ԱԱԽ մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ