31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տո դու ով ես, քեզանից ինչ ես ներկայացնում. Հովիկ Աբրահամյանը կարգի հրավիրեց /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում պայթյունավտանգ մթնոլորտում շարունակվում է ՛՛Դիլիջան միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու՛՛ մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մոտենալով ամբիոնին` հասցրեց ասել, որ այդ ծրագրի մասին խոսում են ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր բիզնեսմեն են համարվում: Սա դուր չեկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

՛՛Տո դու ով ես, քեզանից ինչ ես ներկայացնում, որ մարդկանց պիտակավորում ես՛՛,-ասաց Սահակյանը: Զուրաբյանը հորդորեց Հովիկ Աբրահամյանին կարգի հրավիրել պատգամավորներին:

՛՛Հորդորում եմ բոլոր պատգամավորներին միմյանց նկատմամբ լինել հարգանքով: Կարծես թե վատ ավանդույթ է ձևավորվում այստեղ: Անհիմն մեղադրանքներ են ներկայացվում միմյանց նկատմամբ ու փորձում են սրա-նրա վրա ցեխ շպրտելով` իրենց կարևորել՛՛,-ասաց ԱԺ նախագահը:

Ապա Վարդան Այվազյանը ձայն խնդրեց: Այվազյանին Աբրահամյանը ձայն չտվեց:

Նախքան քվեարկությունը Այվազյանին ձայն տրվեց: Մանրամասները՝ տեսանյութում;
Հավելենք, որ 67 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ  նախագիծն ընդունվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ