04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայրիկյանի վրա չե՞ն կրակել. էոսագետի պաշտպանի հայտարարությունը

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:

Այս մասին հայտարարություն է տարածել գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերը  պաշտպանող  “Սիրունյան” իրավաբանական գրասենյակը:

“Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն…”,- ասվում է հայտարարության մեջ:

 Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին:

Ըստ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ մեղադրանք է առաջադրվել Վարդան Սեդրակյանին, Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանը:

Դատական հաջորդը նիստը նշանակված է հունիսի 20-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ