07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ցուլի տակ հորթ մի փնտրեք” /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում սկսվել է ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ՛՛ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որն առաջին ընթերցմամբ հաստատվել է: Ընդդիմադիր պատգմավորների քննադատական ելույթներից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

՛՛Այս քննարկումն ինձ հիշեցնում է ՛՛Հեքիաթն է կանչում՛՛ հաղորդումը, անհավանական տարբերակներ ու պատմություններ ենք լսում, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատի հեքիաթները՛՛,-հայատարարեց ԱԺ փոխնախագահը:

՛՛Վարկածներ եք առաջարկում, այնուհետև հերքում եք: Հարգելի՛ բարեկամ, անթույլատրելի է փաստերից զուրկ կարծիքների արտահայտումն այս ամբիոնից: Իրականում տեղի է ունենում այն, ինչ-որ գրանցված է մեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում. մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն և խրախուսվեն արտաքին ներդրումները՛՛,-հայտարարեց Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ նման դպրոցներ բացվել են թե Վրաստանում, թե Ադրբեջանում, թե հարևան այլ երկրներում: ՛՛Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր ներկայացնել: Մեր հանրապետության օժտված երեխաները կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում: Ինչ-որ մեկը դե՞մ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն: Կա՞ մարդ, որը դեմ է Հայաստանի համաչափ զարգացմանը: Սա ներդրումների խրախուսում է, գիտության և կրթության զարգացում, խնդրում եմ ձեզ ցլի տակ հորթ մի փնտրեք՛՛ :

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ