07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ կա՞

Շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանում վերջին շրջանում նկատվել է կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ: Համապատասխանո՞ւմ են այդ լուրերը իրականությանը, թե` ոչ, և ինչպես է հարկավոր պաշտպանվել այս հիվանդություններից:

Առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած ասուլիսին  հերքեց շրջանառվող տեղեկությունները. ”Կարմրուկի համաճարակի դեպքեր չեն գրանցվել, եղել է ընդհամենը 4 դեպք, որոնց վարակի աղբյուրը եղել են Վրաստանի քաղաքացիներ, այսինքն եղել են մարդիկ ովքեր գնացել են Վրաստան և եկել են արդեն կարմրուկով վարակված”:

Անդրադառնալով ջրծաղիկ  հիվանդությանը` Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ չնայած ջրծաղիկի դեպքեր արձանագրվել են, սակայն այս դեպքում նույնպես համաճարակ չկա:

“Եթե մենք համեմատենք նախորդ տարիների՝ 2011-2012 թվականների հետ, ապա նույնիսկ հիվանդացման նվազեցում է նկատվել, ջրծաղիկը օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություն է և անկառավարելի է ”,-փաստեց մասնագետը:

Գայանե Սահակյանը չի պատրաստվում ահաբեկել մարդկանց և ասել, որ հանգիստը Վրաստանում անցկացնելը վտանգավոր է .”Վրաստանում նույնպես համաճարակային իրավիճակը կայունանում է, եթե մարդը պլանավորել է հանգիստն անցկացնել Վրաստանում և եթե ունի կարմրուկի պատվաստում կամ նախկինում հիվանդացել է, ուրեմն կարող է հանգիստ գնալ, քանի որ արդեն իսկ նրան վտանգ չի սպառնում”:

Հիշեցնենք, կարմրուկի դեմ պատվաստվում են 6 ամսականում և 12 տարեկանում և դա արդեն ամբողջ կյանքում պաշտպանում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ