Քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան կդիմեն գազի սակագնի օրինականությունը վիճարկելու համար
«Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը» նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստվում են գազի սակագնի սահմանման գործընթացը դատական վիճարկման ներկայացնել:Այսօր՝ հունիսի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ իրենց դիտարկումներով և առաջիկա պլաններով կիսվեցին նախաձեռնության անդամները:
Նախաձեռնության անդամ՝ «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը իր տեսակետները հիմնավորեց փաստերով. «Որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ին, մենք իրավունք ունենք մեկ շաբաթվա ընթացքում դիմել դատարան, կարծում եմ հուլիսի 8-ին արդեն կդիմենք: Դատարան դիմելու հիմնական պատճառն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշումը կայացրել է ոչ օրինական ճանապարհով՝ հանրային լսումներ չի անցկացրել, չի լսել իր քաղաքացիների կարծիքը» :
Արամ Գրիգորյանը չի վստահում սակայն Հայաստանի դատական համակարգի հետ, բայց որպես ՀՀ քաղաքացի կարծում է որ չի կարելի ձեռքերը ծալած նստել. «Չեմ կարծում, որ հայկական դատական ատյանները սպառելուց հետո դիմենք Եվրոպական դատարան, բայց դա էլ չի բացառվում»,- փաստեց Արամ Գրիգորյանը:
“Ինչքան էլ ասենք, որ այս խնդիրը քաղաքական չի , այն փաստը որ երեկ հրապարակվեց , որ 20 տոկոս կարող ենք զիջել ”Ռուսգազպրոմ” ընկերությանը, արդեն խնդիրը դարձնում է քաղաքական”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: