06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ երիտասարդներն ուխտագնացություն կատարեցին Նժդեհի ոգեկոչման օրը

Հունիսի 17-ը մեծ հայորդի, զորավար եւ պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է։ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել եւ թաղվել է Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարեւանությամբ։ Այդ օրն ավանդաբար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իրականացնում է այցելություն Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայի անմահ հիշատակին։

Երեկ՝ հունիսի 17-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այցելեց նժդեհյան ուխտատեղի։ Ոտքով հաղթահարելով Վերնաշեն գյուղից մինչեւ Սպիտակավոր ընկած ճանապարհը՝ երիտասարդ հանրապետականները մաքրեցին, բարեկարգեցին եկեղեցու տարածքը, ծաղիկներ դրեցին Նժդեհի տապանաքարին։ Հենց Սպիտակավորում ՀՀԿ շարքերը նոր համալրած երիտասարդներն առավել մանրամասն ծանոթացան Նժդեհի գաղափարախոսությանն ու գործունեությանը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ