07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մեկ-երկու պաշտոնյայի գարաժի համար խաղահրապարակ են քանդում

Կապանի Դավիթբեկ թաղամասի բնակիչները Henaran.am-ին ահազանգեցին, որ մեկ-երկու  պաշտոնյայի ավտոտնակ հատկացնելու համար թաղամասի 7-րդ շենքի բակում հատվում են թթենիներ, քանդում են խաղահրապարակը:

“Եվ դրանցից մեկը քաղաքաշինության տեսչության Կապանի տարածքային բաժնի պետ Լյովա Ներսիսյանն է, փոխանակ արգելի, ինքն է գարաժ սարքում”,-վրդովված ասացին բնակիչները: Ի դեպ, նրանց խոսքով, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը որոշումը կայացրել էր մինչեւ ՏԻՄ ընտրությունները, սակայն հորդորել էր կառուցումը սկսել ընտրություններից հետո:

Նշենք, որ Կապանն ունի նոր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ում լիազորությունները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 13-ից: Բնակիչների խոսքով նրանք պիկետ են անելու, որպեսզի գոնե եղած ծառերը չկտրվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ