19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Այսօր “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր: “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսեւորման վերաբերյալ:

 

“Ժառանգություն” խմբակցության մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ