07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուղեղների արտահոսք է

“Հանուն իրավական կամայականությունների” ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գերադասում է խոսել փաստերով:

Այսօր արտագաղթի ծավալները ու դրա հետևանքնները ուսումնասիրող քննարկմանը նա կիսվեց իր մոտեցումներով, որոնք ըստ իրեն՝ արդեն ապացուցված ճշմարտություններ են “ Արտագաղթը կա և շարունակվում է: 1990 թվականի տվյալներով ներառյալ փախստականներրը` Հայաստանում բնակվում էր 4 միլիոն մարդ:

2011 թվականի ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում մշտապես բնակվում է 2 միլիոն 800 հազար մարդ: Որտեղ են 1 միլիոն 200 հազարը”,-տարակուսում է Լարիսա Ալավերդյանը: Հասարակական-քաղաքական գործիչը համոզված է, որ արտագաղթը ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է.” Ես վստահ եմ, որ կա հստակ ձևավորած քաղաքականություն ՀՀ բնակչության կրճատման ուղղությամբ, ես նաև համոզված եմ, որ դա 1990-ական թվականներից է սկսված”:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը բազմիցս ասել է. “Որ երկրում իրականացվում է հանցավոր միգրացիոն քաղաքականություն”:

Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ մասնավորապես սահմանի վրա առանց ուսումնասիրության էլ նկատելի է արտագաղթ. ”Մտայնությանը, թե ովքեր են գնում` աղքատները թե ոչ, պետք է ասել, որ բարձր որակավորումներ ունեցող մասնագետների միգրացիայի առաջին տեղերում են Էստոնիան` 11,5 տոկոս է կազմում բարձր մասնագիտություն ունեցող միգրանտները, Հայաստանը երկրորդն է գալիս իր 9 տոկոս տվյալով”,-նշեց Լարիսա Ալավերդյանը այս երևույթը անվանաելով` ուղեղների արտահոսք:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ չի կարելի պետություն ունենալով, որը մեծագույն ընծա է, չպահպանել այն. ” Կա մի խավ , որը ունակ է երկիրս դարձնել երկիր, ես պնդում եմ երկիրս, որովհետև չի կարելի մենք բոլորս ասում ենք` այս երկիրը երկիր չէ” :

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ