07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հ. Նաղդալյան. հայ-չինական հարաբերությունները տարեցտարի առավել ընդգծվում եւ նոր կարեւորություն եւ ստանում

Կայքերից մեկում հրապարակում եղավ, որ առաջիկա օրերին Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ մեկնելու են Չինաստան` այստեղից էլ սեփական հետեւությունը բխեցնելով, որ իբր այս այցը հատկապես Հերմինե Նաղդալյանի համար լինելու է “հաճելին օգտակարի հետ” համատեղում` ակնարկելով այն հանգամանքը, որ Ձեր որդին Չինաստանում է ուսանում: Բայց մինչ այդ, կխնդրեինք նախ լուսաբանեիք` ի?նչ է իրենից ներկայացնում այս այցն ընդհանրապես.

– Իսկապես, միջկուսակցական գործունեության շրջանակներում` հուլիսի 13 -ից 21-ը տեղի կունենա Հանրապետական կուսակցության պատվիրակության այցելությունը Չինաստանի Ժողովրդական հանրապետություն: Այցի նպատակը միջկուսակցական համագործակցության զարգացումն է: Պետք է ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը բավական աշխույժ կապեր ունի տարբեր երկրների բազմաթիվ կուսակցությունների, այդ թվում եւ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, եւ սա առաջին այցը չէ `նախկինում եւս եղել են փոխադարձ այցելություններ:Կարծում եմ չարժե հիշեցնել, թե որքան է մեծ է այս երկրի դերը միջազգային քաղաքականության մեջ : Կուսակցական գործունեությունը ունի նաեւ մեկ այլ կարեւոր առաքելություն`ներկայացուցչական ոլորտը, որի մաս են կազմում նաեւ միջազգային շփումները: Մի?թե դժվար է տեսնել` աշխարհում տարբեր մակարդակների միջպետական շփումների կարեւորությունը` մեր երկրի տեղը հաստատելու, մեր ազգային շահերը պաշտպանելու եւ առաջ տանելու, մեր հակառակորդների քայլերը չեզոքացնելու համար հիմքեր եւ կապեր ստեղծելու հարցերում: Այսօր Չինաստանը համաշխարհային թիվ մեկ խաղացողներից է, իր մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունը, եւ նա հատկապես կարեւոր գործընկեր է դառնում մեր տարածաշրջանում: Իսկապես հպարտ եմ, որ նման զարգացումները ես վաղուց էի կանխագուշակել եւ աշխատել եմ իմ ուժերի հնարավորության ասահմաններում նպաստել այդ գործընկերության զարգացմանը:

Ինչ վերաբերում է հուլիսյան այցին, նշեմ, որ կուսակցությունից բավական մեծ եւ ներկայացուցչական պատվիրակություն է մասնակցում, կանանց խորհուրդի ներկայացոըցիչները նույնպես ընդգրկված են պատվիրակության կազմում: Խնդիրները, որոնք մեր առջեւ դրել ենք, նախ եւ առաջ` գործընկերներին ավելի լավ ճանաչելն է, հնարավորինս բազմակողմանի ներկայացնել մեր կուսակցական կառույցները, ուսումնասիրել գոյություն ունեցող փորձը: Ասեմ ավելին` մեր հրավերով շուտով տեղի է ունենալու նաեւ Համաչինական Կանանց ասոցիացիայի ներկայացուցիչների այցելությունը Հայաստան, որը նույնպես ակնկալում ենք, որ կլինի ճանաչողական եւ օգտակար` երկկողմ հարաբերությունների խորացման առումով:

-Այսինքն այցն իսկապե՞ս խորհրդարանական այց չէ եւ խորհրդարանի աշխատանքների հետ չի՞ առնչվում.

– Ոչ, խորհրդարանի շրջանակներում չէ, թեեւ, պետք է նշեմ, որ խորհրդարանի մեր բարեկամական խումբը նույնպես շատ ակտիվ ու եռանդուն աշխատանքներ է ծավալում. տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ, եւ կարելի է ասել` ոչ բոլոր խորհրդարանական բարեկամական խմբերն են, որ նման ակտիվություն են ցուցաբերում: Խումբը բավական ներկայացուցչական է, կազմում խորհրդարանի տարբեր կուսակցությունների առաջատար եւ հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված: Այստեղ ուզում եմ ընդգծել նաեւ Չինաստանի դեսպանության աշխատակազմի եւ անձամբ դեսպանի բաց ու պատրաստակամ վերաբերմունքը, որը շատ դրական է անդրադառնում բարեկամական խմբի աշխատանքների վրա:

– Փաստորեն, դուք բավական ակտիվ ներգրավվածություն ունեք հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ, եւ դա, պարզվում է, նոր չէ.

– Իսկապես անհամեստություն չհնչի, բայց պետք է ասեմ, որ դա նոր չէ, եւ դեռ նախորդ գումարման խորհրդարանից հայ-չինական բարեկամական խմբի կազմում մասնակցում եմ այդ աշխատանքներին: Այս իմաստով մամուլում հայտնված պնդումն այն մասին, թե ինձ հաջողվել է “խցկվել” շահադիտական նպատակով այս բարեկամական խմբի կազմ, ոչ միայն վիրավորական է, այլեւ բացարձակ ստահոդ: Դեռ անցյալ գումարման խորհրդարանում, լինելով այդ խմբի կազմում, ես այսօր էլ այդ խմբի գործուն անդամներից եմ: Բոլորովին անտրամաբանական է այս ամենի հետ կապել իմ որդու` ներկայումս Չինաստանում սովորելու փաստը: ºրբ ես մտել եմ Չինաստանի հետ բարեկամության խմբի կազմի մեջ, որդիս ընդամենը դպրոցական էր:Իսկ այս այցի ժամկետներն էլ համընկնում են ողջ աշխարհի սովորողների երազանքի`արձակուրդների հետ,իմ տղան էլ հունիսի 20-ին արդեն տանը կլինի,այնպես որ կարելի է եզրակացնել,որ անանուն լրագրողը շտապել է չստուգված տեղեկություններից սուտ եզրակացություն անել եւ դա արել է բավական տգեղ ձեւով:

– Տիկին Նաղդալյան արդյոք սա ձեր առաջին այցն է Չինաստան եւ ի՞նչ նպատակներ եք կապում այս այցելության հետ, եւ ընդհանրապես` ինչպե՞ս եք գնահատում հայ-չինական համագործակցությունը.

– Չինաստանում եղել եմ 6-7 անգամ: Առաջին անգամը դեռեւս 1992 թվականին էր, երբ տակավին խորհրդարանի անդամ չէի, մասնակցել եմ այն պատվիրակության կազմում, որը ստորագրեց Չինաստան- Հայաստան համագործակցության եւ բարեկամության առաջին պայմանագիրը: Ինձ համար իսկապես անմոռաց այցելություն էր, եւ միշտ հպարտացել եմ նրանով, թե մեր անկախ հանրապետության պատվիրակությունն ինչպիսի բարձր ընդունելության էր արժանացել: Դրանից հետո ինձ համար հոգեհարազատ դարձավ այդ երկիրը եւ բազմաթիվ անգամներ եմ այնտեղ եղել մասնավոր կարգով:Ասեմ , որ այնտեղ որեւէ բիզնես հարաբերություններ չունեմ եւ չեմ ունեցել: Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ շուտով` ընդամենը մի քանի օրից, Երեւանում տեղի է ունենալու “ Չինաստանն իմ աչքերով” գրքի շնորհանդեսը, որում զետեղված է նաեւ իմ հոդվածը, եւ ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ ստացել եմ նման առաջարկ` մասնակցելու եւ տպագրվելու այդ գրքում:

Ինպես տեսնում եք, որեւէ անհրաժեշտություն չունեի` դիմել ինչ-որ հնարքների, որոնց մասին այդքան չփաստարկված եւ անտակտ ձեւով նշված է ձեր հիշատակած հրապարակման մեջ:

– Նույն կայքը տեղադրել է նաեւ “Պատասխան Չինաստանից” վերտառությամբ ձեր որդու արձագանքը, ինչպես եք դրան վերաբերվում:

– Երիտասարդները, ինչպես տեսնում եք, չեն ընդունում կեղծիք եւ սուտ, ու թեեւ չեմ համարում որ այս հարցում առանձնապես պաշտպանության կարիք ունեի, բայց հասկանում եմ նաեւ որդուս արձագանքի շարժառիթները` այդ տարիքում ավելի ցավագին են արձագանքում անարդար ու անհիմն մեկնաբանություններին, իսկ նա դաստիարակվել ու մեծացել է ուղիղ, շիտակ հարաբերությունների պայմաններում եւ դրան է միայն սովոր:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ