07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

18-29 տարեկաննների 52 տոկոսը պատրաստ է հեռանալ երկրից

Արտագաղթը հայ ժողովրդի առաջ ծառացած լուրջ խնդիրներից է: Թեմայի շուրջ Մամուլի ազգային ակումբը կազմակերպել է քննարկում, որին մասնակցում են մի շարք հասարակական քաղաքական գործիչներ: Քննարկումը նպատակ ունի ի ցույց դնել արտագաղթի տեմպերը, վեր հանել դրանց պատճառները և ուղիներ գտնել այն կանխելու համար:

Հայկական սոցոլոգիական ասոցացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանի դիտարմամբ միգրացիան բնական պրոցես է, պարզապես պետք ուշադրություն դարձնել դրա չափերին. ՛՛Մեր երեք միլիոնից մեկ միլիոնը թափվել է, բայց այն ինչ որ Հայաստանում է կատարվում, վաղուց արդեն միգրացիա չի կարելի անվանել դա՝ դեպոպուլյացիա է, այսինքն՝ բնաթափում՛՛:

Պաշտոնական տվյալներով անցած տարվա համեմատ մոտ տաս հազարով ավելացել է արտագաղթողների թիվը: Միայն Երևանում անցկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ 46 տոկոս հարցվածները պոտենցիալ միգրանտներ են: Տարիքային առումով երիտասարդների մեջ 18-29 տարեկան 52 տոկոսը պատրաստ է հեռանալ երկրից:

Մեկնելու հիմնական պատճառները հետևյալն են՝
Աշխատանք չկա- 31,7%
Հեռանկար չկա 29,6%  
Արդարություն չկա 19,3%
Ապրուստ չկա 17,2%

Գևորգ Պողոսյանը նշեց, որ հարցումների մեջ եղել է նաև հայրենասիրությանը առնչվող հարց՝ հեռանալ ցանկացող հայը արդյոք որ չափով է իրեն հայրենասեր համարում:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրեն իսկական հայրենասեր համարող երևանցիների  41,3%-ը այնուամենայնիվ, մտադրություն ունի Հայաստանից հեռանալու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ